ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Հզոր բանակ մեր հայկական» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում: Ցերեկույթին ներկա էին Գավառի զինկոմի տեղակալ Վ. Գոզեյանը, ազատամարտիկ Հ. Ղաջոյանը, դպրոցի նախկին սան, հերոս Արամայիս Յուրիկի Ոսկանյանի մայրը և հարազատները: Ցերեկույթը սկսվեց ՀՀ հիմնով և ՀՀ զինված ուժերի հիմնով: Աշակերտները ներկայացրին Հայոց բանակի ստեղծումը, նրա հերոսական պատմությունը: Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հուզեցին բոլորին: Աշակերտները ներկայացրին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր զինվորների անձնազոհ քաջությունը: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև դպրոցի շրջանավարտ հերոս Արամայիս Ոսկանյանին: Ամբողջ միջոցառման ընթացքում հնչեցին հայոց բանակին, հայ զինվորին նվիրված հայրենասիրական երգեր: _ Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ: Միշտ քայլի՛ր կուռ ու միասնական: Պատրա՛ստ եղիր հակահարված տալու ադրբեջանական սադրիչներին: Փա՛ռք ու պատի՛վ հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի,- այս խոսքերով ավարտվեց ցերեկույթը: Հայոց բանակի տոնի առթիվ բոլորին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանցյանը, ցերեկույթի մասնակիցներին, դպրոցի տնօրենին և ուսուցիչներին իր շնորհակալական խոսքը հղեց հերոսի մայրը: Ելույթ ունեցան նաև Գավառի զինկոմի տեղակալ Վ. Գոզեյանը և ազատամարտիկ Հ. Ղաջոյանը: