Գեղարքունյաց ձմեռ-2017

Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվեց ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ մարզամշակութային միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի 25-ամյակին:
Միջոցառմանը մասնակցեցին I-IX դասարանների աշակերտները, ծնողները և ուսուցիչները:
I-IV դասարանների միջև անցկացվեցին մրցումներ սահնակներով, ապա բոլորը մասնակցեցին ՙՁնագնդիով հարված նշանակետին՚ վարժությանը:
V-IX դասարանների տղաների և աղջիկների թիմերը մասնակցեցին ՙՊարանի ձգում՚ մարզաձևին: Հաղթող ճանաչվեցին 7-րդ դասարանի աղջիկների և 6-րդ դասարանի տղաների թիմերը:
ՙԿշռաքարերի բարձրացում՚ մարզաձևին մասնակցեց 25 աշակերտ: Հաղթող ճանաչվեցին Ա. Վարդանյանը (IX դաս.), Վ. Օհանյանը (VIII դաս.) և Մ. Խաչատրյանը (VIII դաս.):
Ամբողջ միջոցառումը տեղի ունեցավ դհոլ-զուռնայի ուղեկցությամբ:
Միջոցառման վերջում խարույկի շուրջ ավանդական շուրջպար բռնեցին աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները:
Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից` նպաստելով առողջ ապրելակերպի և հայրենիքի պաշտպանության պատրաստ երիտասարդության դաստիարակությանը: